Նորություններ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Opel-ն ու ГАЗ 31029-ը. վերջինն էլ բախվել է կայանված Mercedes-ին, Opel-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 7 հասցեի դիմաց բախվել են Opel մակնիշի 45 AV 111 համարանիշի և ГАЗ 31029 մակնիշի 35 NF 171 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.comը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ ГАЗ 31029-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 35 FM 218 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով ГАЗ 31029-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել ԲԿ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ГАЗ 31029-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close