Նորություններ

Համլետ Ղուշչյանին առևանգելու և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը:

Back to top button