Նորություններ

Չավուշօղլուն սպառնացել է Սիրիայի քրդական ուժերին

Անկարան շարունակում է սպառնալ Սիրիայի քրդական ուժերին, որոնց համարում է ահաբեկչական։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայում ընդունել է Սիրիայի թուրքմենական համայնքի ներկայացուցիչներին։

Հանդիպման ժամանակ նախարարը նորից ակնարկել է այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում պատրաստվում են ռազմական գործողություն իրականացնել։

«Գիտեք, որ Սիրիայում գտնվող Աֆրին շրջանը մենք մաքրեցինք ահաբեկիչներից (քուրդ զինյալներ-խմբ.)։  Մեր երկրին սպառնացող վտանգը չեզոքացրեցինք։ Երախտապարտ ենք Բայըբուջաքի (Սիրիա) թուրքմեններին, որոնք մեր կողքին են եղել միշտ։  Մենք Բայըրբուջաքն էլ ահաբեկիչներից մաքրեցինք «Եփրատի վահան» ռազմագործողության ժամանակ։ Այժմ մենք ջանքեր ենք գործադրում, որ սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում գտնենք։ Մենք մաքրելու ենք ահաբեկիչներից Եփրատ գետի արևելյան հատվածը ևս։ Այլտրանք չկա»:

Հիշեցնենք, որ Սիրիայի թուրքմենները մշտապես վայելում են Թուրքիայի աջակցությունը։ Նրանց շրջանում կան բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներ և ահաբեկիչներ։ Հենց Սիրիայի թուրքմեն զինյալներն էին, որ 2015թ.-ին Սիրիայում սպանեցին Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին՝ Օլեգ Պեշկովին։

ermenihaber.am

Back to top button
Close