Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները, հավատարիմ իրենց կոչմանը, փրկեցին 20-ամյա աղջկա կյանքը, ով 7-րդ հարկից ընկել և հայտնվել էր հարևանի լվացքի պարանի վրա
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ավտոսանդուղք։Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վելյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանւթյան Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հերթապահ խումբը՝ ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև փրկարար-հոգեբանը։
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




