ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հորդանանի արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է երկրի առաջին կին-օդաչուն

Հորդանանի պատմության մեջ իր հետքն է թողել  թագավոր Աբդալլա 2-րդի եւ Ռանի թագուհու դուստրերից մեկը: 19-ամյա արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է իր երկրի առաջին կին-օդաչուն:

Հանդիսավոր արարողության ժամանակ երկրի ղեկավարն անձամբ նրան է հանձնել տարբերանշանը՝ Հորդանանի զինված ուժերում օդաչուի բազային նախապատրաստություն անցնելու համար:

Սալմայի ավագ եղբայրը շնորհավորել է քրոջը կարեւոր նվաճման համար՝ գրառում կատարելով Instagram-ում. «Փայլուն եւ աշխատասեր, ինչպես միշտ: Շնորհավորում եմ տարբերանշանի արժանանալու առիթով եւ մաղթում եմ ավելի մեծ նվաճումներ ու հաջողություններ»:

Նշենք, որ արքայադուստր Սալման հանդիսանում է թագավոր Աբդալլա 2-րդի եւ Ռանի թագուհու  երկրորդ դուստրը եւ երրորդ երեխան: Նա ավարտել է Ամմանի միջազգային ակադեմիան եւ Թագավորական ռազմական ակադեմիան, որտեղ, ի դեպ, ուսանել են նաեւ բրիտանացի արքայազններ Ուիլյամը եւ Հարրին:

 

 

 

 

Աղբյուր՝ glamour.ru

Back to top button
Close