ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գիտեի՞ք արդյոք, որ չվերթի ժամանակ առաջին եւ երկրորդ օդաչուները պետք է տարբեր կերակուր ուտեն

Տարբեր երկրներում օդանավերի անձնակազմերի համար գործում են տարբեր կանոններ ու պահանջներ: Օրինակ, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ մորուք պահելու արգելքը: Պարզվում է՝ դա շատ տրամաբանական է, քանի որ արտակարգ իրավիճակներում թթվածնային դիմակ կրելն անհարմար կլինի:

Բազմաթիվ ավիաընկերություններ օդանավերի հրամանատարների համար սննդի ընդունման կանոններ են սահմանել: Չվերթների ժամանակ առաջին եւ երկրորդ օդաչուին  տարբեր ուտելիք են մատուցում:

Այդ սկզբունքը կիրառվում է այն նպատակով, որ օդաչուներից մեկը հաստատ լինի «շարքում» եւ կարողանա վարել ինքնաթիռն այն դեպքում, եթե նրա գործընկերը սննդային թունավորում է ստացել:

Ի դեպ, եթե օդաչուներից մեկը զուգարան գնալու կարիք ունի, նրա փոխարեն խցիկում պետք է նստի բորտուղեկցորդը՝ մյուս օդաչուի առողջական վիճակը վերահսկելու եւ դրա վատթարացման դեպքում օգնության կանչելու համար:

Օդաչուները պատասխանատու են բազմաթիվ մարդկանց կյանքի համար, հետեւաբար այս ոլորտում անվտանգությունը եւ փոխապահովագրումն ամենակարեւոր հարցերն են:

 

 

Աղբյուր՝ travelask.ru

Ավելին
Back to top button
Close