ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ճապոնական քաղաքի փողոցներում ջրատարների ջուրն այնքան մաքուր է, որ այնտեղ ձկներ են բազմանում

Կարո՞ք եք արդյոք պատկերացնել մի քաղաք, որտեղ ջրատար խողովակների համակարգերն այնքան մաքուր լինեն, որ այնտեղ գեղեցիկ ձկներ բնակվեն եւ բազմանան: Իրականում նման քաղաք կա Ճապոնիայում:

Ժամանակին Կյուսյու կղզու Սիմաբարա քաղաքը տուժել է տարերային աղետից: 1792թ.-ին այստեղ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, այնուհետ՝ ցունամի, ինչի հետեւանքով զոհվել է շուրջ 15 հզր. մարդ: Հենց այդ ողբերգությունն էլ պատճառ դարձավ, որ քաղաքը հետագայում վերածվի իսկական մարգարտի. երկրաշարժն իրենից հետո այստեղ թողեց  քաղցրահամ ջրերի տասնյակ աղբյուրներ: Դրանք մեծ մասսայականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում. Սիմաբարան այսօր հայտնի է որպես «ջրերի քաղաք»:

Քաղաքում կա քաղցրահամ ջրերի առնվազն 60 աղբյուր, ջուրը Սիմաբարայի գլխավոր ռեսուրսն է, որն այստեղ հոսում է նաեւ ջրատարներում: Դրանք այնքան մաքուր են, որ ձկները սկսեցին հարմարվել եւ բազմանալ: Տեղի իշխանությունները որոշեցին օգտվել դրանից եւ ջրատար համակարգերի մեջ բաց թողեցին ծածաններ, որոնք շատ լավ հարմարվեցին այդ պայմաններին: Եվ Սիմաբարան դարձավ ոչ միայն «ջրերի քաղաք», այլեւ «ծածանների քաղաք»:

Հարյուրավոր ձկներ լողում են փողոցների երկայնքով եւ սպասում, թե իրենց երբ են կերակրելու: Թեեւ բոլոր վայրերում կան նախազգուշական ցուցանակներ՝ «Ձկներին չկերակրել» գրությամբ, զբոսաշրջիկները չեն դիմանում եւ կերակրում են ծածաններին: Վերջիններս էլ կարծես դեմ չեն:

Ջրատարներում բնակվող որոշ ձկներ մինչեւ 70 սմ երկարություն ունեն: Ճապոնացիները հպարտանում են իրենց համաքաղաքացիներով եւ համակ ուշադրությամբ հետեւում են քաղաքի մաքրությանը:

 Աղբյուր՝ travelask.ru

Back to top button