ՆորություններՏնտեսականՔո ձայնը

«Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների մատակարարներն ապրանք են մատակարարում առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին տեղյակ են թե՛ ՊԵԿ-ում, թե՛ ԱԱԾ-ում»

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՀԴՄ կտրոն պահանջելու եւ այն չտրամադրողներին նկարելու մասին։

Գրառման մեջ Խուրշուդյանը նշում է.

Հովսեփ Խուրշուդյան

«Մինչեւ մանրածախից 100% ՀԴՄ կտրոն խփել պահանջելը.

  1. Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը,
  2. Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը, երբ դրանց մատակարարները, 100%-ոց անպատժելիություն զգալով, բազմաթիվ մանրածախ օբյեկտների ապրանք են մատակարարում՝ առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, եւ որի մասին տեղյակ են թե՛ ՊԵԿ-ում եւ թե՛ ԱԱԾ-ում։
  3. Վերջապես, վերականգնեք ՀԴՄ-ների համարներով շահումների խաղարկությունը եւ դրանցում նշված գումարի որոշակի տոկոսի չափով (ասենք՝ 1 տոկոսի) քաղաքացիներին գումարի վերադարձի ինստիտուտը՝ ՊԵԿ-ին հանձնելու դեպքում»։

Back to top button