ՆորություններՔո ձայնը

«Թրամփին թերագնահատել պետք չի. հարվածեց Իրանի ուղիղ սրտին»

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թրամփին թերագնահատել պետք չի։ Հանուն արդարության նրա ընտրվելուց հետո ինքս էլ թերագնահատում էի ու լուրջ չէի վերաբերում.

1. վերացրեց Իրանի մերձավորարևելյան ստրատեգին, ով իր բռի մեջ էր հավաքում Մերձավոր Արևելքը, հարվածեց Իրանի ուղիղ սրտին՝ հեղափոխության պահապաններին գլխատեց.

2. տեսավ, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը համաձայնագիրը տոտալ չի փլուզում ու հասավ նրան, որ դա արեց Իրանի ձեռքերով.

3. մեծացրեց Եվրոպայի իրանական վախերը՝ «խելահեղ Իրանի» կերպար ստեղծելով, որի արդյունքում Եվրոպայում ավելի շատերը կբռնեն ԱՄՆ պոչը.

4. Բանակցության սեղան դրեց այլ վարքագծով Իրանի առջև։

Իսկ դուք ասում եք` ԱՄՆ-ը զադնի դրեց…»:

Back to top button
Close