ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Երեխան ծնվել է առանց աչքերի. մայրը նրանից հրաժարվել է, սակայն փոքրիկը Նոր տարին դիմավորել է նոր ընտանիքում

Ութ ամսական Ալեքսանդր Կ.-ն ծնվել է ՌԴ Տոմսկ քաղաքում՝ առանց ակնագնդերի՝ անոֆտալմիա  SOX2 ախտորոշմամբ:

Դա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է. հայտնի է ընդամենը 3 դեպք: Բժիշկները պնդում են, որ մնացած հարցերում երեխան բացարձակապես առողջ է:

Փոքրիկի կենսաբանական մայրը հղիության 31-րդ շաբաթում տեղեկանալով բնական արատի մասին, ծննդաբերելուց հետո հրաժարվել է նրանից:

Բարեբախտաբար, մանկատան աշխատակիցները հայտնել են, որ Սաշան «ջերմ եւ սիրող» ընտանիք է գտել:

Բժիշկ Տատյանա Ռուդնիկովիչը նշել է, որ փոքրիկը բուժզննում է անցել եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է:

Վերջերս երեխային տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան առաջին պրոթեզներն են տեղադրել: Բժիշկներն աշխատում են նաեւ փոքրիկի ակնագնդերի կազմավորման վրա:   

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close