ՄիջազգայինՆորություններ

Իրանում երկրաշարժեր են գրանցվել «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում

Իրանի «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանից ոչ հեռու 4,9 եւ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ Է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ըստ տվյալների՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին (Երևանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, իսկ օջախը` տասը կիլոմետր խորության վրա:

4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին (Երևանի ժամանակով 07:19-ին): Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Օջախը նույնպես տասը կիլոմետր խորության վրա Է գտնվել:

regionmonitor.com

Back to top button
Close