Նորություններ

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 11-ամյա տղան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին թե՛ նրա, և թե՛ մյուս վիրավորների կյանքի համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ ժողովրդին հայտնի Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում, բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 37-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի 71 PՏ 701 համարանիշի և 39-ամյա Հայկ Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 QD 625 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ս. Պետրոսյանն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Պետրոսյանը և Opel-ի վարորդ Հ. Միրզոյանն ու նրա ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Միրզոյանը, 29-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի մյուս ուղևորներ՝ 11-ամյա Ղուկաս Միրզոյանը, 8-ամյա Անահիտ Միրզոյանը, 5-ամյա Տիգրան Միրզոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Մինասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Շիրակի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները;

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close