ՆորություններՔո ձայնը

Փոփոխությունների տեմպը սրընթաց արագանում է. ուժ և զորություն մեր բլինչիկի փորձագետին. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Միջազգային հարաբերություններում կարևոր փոփոխություններ են կատարվում ու այդ փոփոխությունների տեմպը սրընթաց արագանում է։

Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։

Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը կարծես թե մեկն է. միաբևեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբևեռ համակարգ ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դառնում են ինքնուրույն երկրներ։ Ճիշտ է, դեռևս Ամերիկայի հետ հաշվի են նստում, բայց գնալով ավելի հանդուգն են դառնում։

ԱՄՆ-ն փափուկ ուժից անցում է կատարում կոշտ ուժի կիրառմանը։ Դա թուլության նշան է։ Առաջ ԱՄՆ- ն կարիք չէր ունենա Սուլեյմանիի նման անձնավորությանը սպանել, հիմա դա անում է։ Սուլեյմանին ընդամենը ցուցակի սկզբում էր։

Հին աշխարակարգը մեռնում է և առաջվա հստակությունն այլևս չկա։ Բարդ և վտանգավոր խաղեր են սկսվում։

Ուժ և զորություն մեր բլինչիկի փորձագետին ու իմաստություն իր անտեսանելի ինստիտուտներին այս պատասխանատու փուլում մեր նավը խութերի արանքով վարելու գործում”։

Back to top button
Close