ԱՄՆ-ը բացահայտել է Սուլեյմանիի՝ մահից առաջ ծրագրերը

Իրանական գեներալ Կասեմ Սուլեյմանին, սպանվելուց առաջ, ամերիկացի դիվանագետների և զինվորականների վրա միանգամից մի քանի հարձակում էր նախապատրաստել: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մի հատված մեջբերում է ՏԱՍՍ-ը, ասել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ բացեիբաց ասել է, որ ամերիկացի քաղաքացիների պաշտպանությունն՝ իր հիմնական խնդիրն է, և հետախուզությունը, որը մեր տրամադրության տակ էր, մեր ունեցած տեղեկատվությունը, որը մենք համարում ենք շատ հավաստի, խոսում էին առ այն, որ Սուլեյմանին և նրանք, ում հետ նա հանցավոր համաձայնության մեջ էր՝ պատրաստվում էին սպանել մեծ թվով ամերիկացի դիվանագետների և զինվորների առաջիկա օրերին », — ասել է Օ’Բրայենը՝ բացահայտելով իրանցի գեներալի ծրագրերը:
Ըստ նրա, Թրամփը տեղյակ էր այդ ծրագրերի մասին, և այդ պատճառով իսկ նա հրամայել է իրականացնել Սուլեյմանիին վերացման ծրագիրը:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր Սուլեյմանիի ծրագրերի մասին՝ ԱՄՆ զինված ուժերի և քաղաքացիական անձանց վրա հարձակման վերաբերյալ: Թրամփը Սուլեյմանիին անվանել է «աշխարհում թիվ մեկ ահաբեկիչ»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ առաջնորդ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունների շղթայի հետևանքով:
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը բացատրել է Սուլեյմանիի ներկայությունը Բաղդադում՝ որպես Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հաստատման դիվանագիտական առաքելություն: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կասկածի տակ է դնում նման հայտարարությունների իրականությունը: