ՆորություններՏնտեսականՔո ձայնը

«Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են». Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները 10%-ով ավելի շատ, քան՝ նախկին տարիներին։

Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5: Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։ Բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։ Եվ այս պրոցեսը շարունակվելու է։ Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»:

Ավելին
Back to top button
Close