ՆորություններՔո ձայնը

Տեղի են ունենում բավականին հետաքրքիր տեղաշարժեր. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանը փաստացի սկսեց ակտիվորեն կոնսոլիդացվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Պարզ է, որ իրանցիները չափազանց պրագմատիկ են և կանեն ամեն ինչ, որ իրենց ակնկալած վրեժի հետևանքները չհարվածեն անմիջապես Իրանի տարածքին։

Բոլորը իրենց չափաբաժնով փորձում են մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից։ Գերմանացիները և սլովակները, օրինակ` դուրս են բերում Իրաքում տեղակայված իրենց զինծառայողներին, Թուրքիան, ընդհակառակը, ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում և Իրաքում` զուգահեռ սկսելով ռազմական ներխուժում Լիբիա։

Չինաստանի ԱԳՆ դատապարտելով Սուլեյմանիի սպանությունը` բավականին իրանամետ դիրք է բռնել (իհարկե, թողնելով շատ մեծ քաղաքական լյուֆտ)։

Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա, Մերկելը և Մակրոնը չեն շտապում գործնականում աջակցել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի հրատապ վեհաժողովը բացի հայտարարություններից կրկին չշտապեց իրական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին։

Մի խոսքով շատ ակտիվ շարժ է նկատվում այս երկու օրը, չափազանց ակտիվ»,- նշել է նա։

Back to top button