ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ում սկսվեց 2020 ընտրական տարին

ԱՄՆ-ում սկսվեց 2020 ընտրական տարին: Իսկ տարին սկսվեց բաժանումով: Ջուլիան Կաստրոն, որը երկրի նախագահի պաշտոնի համար լատինամերիկյան ծագումով միակ թեկնածուն էր, դուրս եկավ ընտրապայքարից:
Հարցումների ցածր ցուցանիշների պատճառով ընտրապայքարից նրա դուրս գալուց հետո դեմոկրատները դեռեւս ունեն 14 թեկնածու: Առաջին տեղերում գտնվող սենատոր Բերնի Սանդերսը, որը տարեվերջին հաղթահարեց սրտի կաթվածը, ցույց չի տալիս իր պայքարը դադարեցնելու նշաններ:

Ընտրարշավի համար դրամահավաքի ծավալներով Սանդերսն առջեւում է: Անցած երեք ամիսների ընթացքում նրա ընտրարշավին է փոխանցվել մոտ 35 միլիոն դոլար: Սակայն Սանդերսը այն մի քանի սենատորներից է, որոնք սպասում են տեսնելու համար, թե Սենատն արդյոք իմփիչմենթի կենթարկի նախագահ Թրամփին: Այդ դեպքում է Սանդերսը պատրաստ հրաժարվել ընտրապայքարից:
Նրա նման է մտածում սենատոր Քորի Բուքերը, ում համար, իր խոսքերով ասած, երկրորդական է դառնում այս ընտրարշավը, երբ խոսքը գնում է ներկա նախագահին անվստահության քվե հայտնելու մասին:

Իմփիչմենթի հարցը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ առաջնային տեղ զբաղեցնող թեկնածու Ջո Բայդընին: Նախկին փոխնախագահ Բայդընին ներկա նախագահ Թրամփը հորդորում է վկայություններով հանդես գալ իմփիչմենթի դատավարության ժամանակ` կապված ուկրաինական գազի ընկերություններից մեկում իր որդու խաղացած դերի մասին: Սա մի քայլ է, որը կարող է Թրամփի նկատմամբ մեղադրանքներից շեղել մարդկանց դեպի Բայդընը:

Բայդընն ասում է, թե ինքը կենթարկվի դատարանին, եթե այն որոշի, որ ինքը պիտի հանդես գա վկայություններով: Սակայն ասում է նաեւ, թե ինքն իրեն չի դիտարկում որպես վկա: ‘’Ես չունեմ մեծ տեղեկություններ այդ առնչությամբ’’, ասել է Բայդընը, որը վերջին հարցումների տվյալներով շարունակում է գլխավորել թեկնածուների շարքը: Ըստ վարկանիշի ցուցանիշների, նրան հետեւում են Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը ու Փիթ Բութիջիչը:

amerikayidzayn.com

 

Back to top button
Close