ՆորություններՏնտեսական

2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

《Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը》։

Back to top button
Close