Նորություններ

Ոստիկանությունը պարզել է, թե ով է ծեծել դերասան Հովհաննես Ազոյանին

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։

Կասկածյալը Երևանի 30-ամյա մի բնակիչ է: Տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատմել էր, որ մի տղամարդ իրենց հարվածել է։

Back to top button
Close