Նորություններ

2019 թ.-ին ԿԳՄՍ նախարարության պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ

AntiFake.am-ի՝ պարգևավճարների վերաբերյալ հերթական հարցմանը ի պատասխան՝ Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունից հայտնում են, որ կառույցում պարգևավճարները կազմում են 1.774.225.600 դրամ:

Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:

Պատասխանում նշվում է նաև, որ պարգևավճաները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:

 

Ավելին
Back to top button
Close