Նորություններ

ՀՀ Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի պատարագին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին: Այս մասին տեղեկացանք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես ավելի վաղ նշել էինք, այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։

Տոնի առթիվ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից մատուցվում էր պատարագ։

Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։  Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, եւ հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը։

Back to top button
Close