Նորություններ

Սարսափելի սպանություն Երեւանի կենտրոնում. խեղդամահ են արել 16-ամյա աղջկան

Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահզաանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությաան համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կենտոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների դատախազ Վ. Ջանազյանը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվաի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգները։

Back to top button
Close