ՆորություններՔո ձայնը

«Սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը. առանց ահաբեկվելու հետևենք»

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Մի քանի ռաունդ փակ հավաքներ էին տեղի ունեցել Թեհրանում, բայց այս որոշումը չէր հրապարկվել։ Ժամեր առաջ «Իռնա» գործակալությունը հայտնեց, որ այսօր երեկոյան նախատեսվում է հերթականը, որն էլ հրապարակվեց վաղուց կայացված որոշումը։ Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը։ Առանց ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Իրանի մասնակցությունն այդ համաձայնագրում ուզած-չուզած թույլ եվրոպա-իրանական առանցք էր պահում, որը թեպետ քիչ, բայց ձեռնտու էր Իրանին, բայց խանգարում էր ԱՄՆ-ին՝ Իրանին նոր ու ավելի կոշտ բանակցությունների դաշտ բերելու ստրատեգիային։ Այժմ պայմանագիրն իսպառ գյություն չունի և թվացյալ Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում, որը նրան ավելի կվանի եվրոպական երկրներից, վերջիններիս էլ կմղի դեպի ԱՄՆ դաշտ։ Առանց ահաբեկվելու հետևենք զարգացումներին»։

Back to top button
Close