Նորություններ

Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու VAZ 2108-ը․ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ գյուղի վարչական ղեկավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր, հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արտակ Բակլաչյանի վարած Mitsubishi մակնիշի 35 ZR 021 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 45-ամյա Արտակ Պետրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի T 449 HP 197 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 19-ամյա Վաղարշակ Պետրոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա․ Պետրոսյանը աշխատում է Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ գյուղի վարչական ղեկավար։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close