ՄիջազգայինՆորություններ
Հրապարակվել են Քենիայում ԱՄՆ զինծառայողների վրա կատարված հարձակման կադրերը

Հրապարակվել է զինյալների կողմից Քենիայում ամերիկյան ռազմա-ծովային բազայի վրա կատարված հարձակման կադրերը:
Տեսանյութում երեւում են հարձակման հետեւանքները եւ Լամուի շրջանում գտնվող բազայի վրա տարածված ծխածածկույթը:
Հարձակումը տեղի էր ունեցել այսօր առավոտյան, զոհերի եւ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Քենիացի զինվորականները պատասխան հարված են հասցրել զինյալներին:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող «Աշ-Շաբաբ» խմբավորումը: