Նորություններ

Դավիթ Պետրոսյանը հրապարակել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը

Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ.

«Ահա և երեկվա տեսանյութը։ Կյանքում պահեր կան, որ ընտրելու հնարավորություն լավի և վատի միջև չունես և այդ ժամանակ ուղղակի պետք է լսես խղճիդ»։

«Ռեստարտ նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու։ Ի ուրախություն պարոն Մալյանի, ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։
Ռեստարտի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է Ռեստարտի անդամներն առանց Մալյանին վնասելու մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու»,-նշվում է Ռեստարտի տարածած հաղորդագրությունում:

Back to top button