ՆորություններՍպորտ

Սարգիս Ադամյան․ Գոլ խփելուց հետո միշտ խաչակնքվում եմ

Գերմանական «Հոֆենհայմի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որը հարց ու պատասխանի տեսքով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

-Բունդեսլիագայում առաջին գոլի մասին․

-«Բավարիայի» դարպասը խփած գոլն էր։ Անհավատալի էր, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպասում էր․ նույնիսկ ես չէի հավատում նման հրաշքի։

-Հայրենի երկրի մասին․

-Դուբլ ձևակերպելուց մեկ օր անց ես գնացի Հայաստան և միացա ազգային հավաքականին։ Նրանք բոլորն ուրախ էին ինձ համար։ Ես 4 ու կես տարի առաջ եմ եկել Գերմանիա։ Հաճելի է, երբ ծննդավայրումդ հետաքրքրվում են քեզնով և ուրախ են քեզ համար։

-Սնհավատությունների մասին․

-Միշտ խաղադաշտ եմ մտնում ձախ ոտքով։

-Սիրած ուտեստի մասին․

-Ընկերուհուս կողմիս պատրաստված հավով փլավն է։

-Հանգստի համար լավագույն վայրը։

-Հանգստի համար լավագույն վայրը Կրետե կղզին է։ Այնտեղ կարող ես ամբողջովին լիցքաթափվել։ Վստահ եմ, որ դեռ կվերադառնամ այնտեղ։

-Ֆուտբոլային իդեալի մասին:

-Ռոնալդոն է։ Նա մի փոքր թմբլիկ է, հրաշալի գոլեր է խփել և շատ լավ տղա է։

-Գոլը նշելու ձևի մասին․

-Երբ ես գոլ եմ խփում, խաչակնքվում եմ։ Դա իմ հավատն է։ Դաշտ մտնելուց, նույնպես, խաչակնքվում եմ։

-Այլ նպատակների մասին․

-Կցանկանամ ընդմիշտ մնալ ֆուտբոլում։ Ես սովորել եմ իբրև՝ արտադրության կառավարման օգնական։ Ցավոք, այն կիսատ է մնացել, բայց ես կշարունակեի այդ ուղղությամբ։

-Գերմանիայում՝ ճանապարհորդությունների մասին․

-Իմ հորաքույրը ճանապարհորդել է Գերմանիայում 2 տարի, ապրել է Բիլեֆելդում։ Հետո նա խորհուրդ տվեց մեզ տեղափոխվել այդտեղ, և մենք, մտածելուց հետո, միացանք իրեն։

-«Հոֆենհայմում» լավագույն պահի մասին․

-Սկսել Մյունխենից և դառնալ 2 գոլի հեղինակ։ Դա, իսկապես, հիասքանչ էր։ Բոլորն ուրախ էին ինձ համար։

armsport.am

Back to top button