ՄիջազգայինՆորություններ

Իրաքի խորհրդարանը քվեարկել է օտարերկրյա ռազմական ներկայության դադարեցման օգտին

Իրաքի խորհրդարանն այսօր քվեարկել է երկրում օտարերկրյա ռազմական ներկայության դադարեցման օգտին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները որոշում են կայացրել պարտավորեցնել կառավարությանը՝ վերջ դնել երկրում օտարերկրյա ուժերի ներկայությանը եւ դադարեցնել աշխատանքը միջազգային հակաահաբեկչական դաշինքի հետ՝ անվտանգության հարցերով համաձայնագրի շրջանակում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդել Մահդին կոչ էր արել վերանայել երկրում օտարերկրյա ուժերի ներկայությանը վեաբերող բոլոր համաձայնագրերը:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button