ՄիջազգայինՆորություններ

Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է 2 տրիլիոն դոլարանոց նոր զինատեսակի կիրառմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է նոր զինատեսակի կիրառմամբ, եթե Թեհրանը հարձակում ձեռնարկի ամերիկյան ռազմաբազաների վրա: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

<<ԱՄՆ-ը վերջերս նոր սպառազինության վրա ծախսել է 2 տրիլիոն դոլար: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ որեւէ ամերիկացու վրա, մենք նրանց կողմը կուղարկենք այդ հրաշալի, բացարձակ նոր  զինատեսակը >>,-հայտարարել է նախագահը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շատ արագ եւ շատ ուժեղ հարվածներ հասցնել իրանական 52 օբյեկտների՝ ի պատասխան Թեհրանի կողմից ցանկացած հնարավոր հարձակման:

Հիշեցնենք, որ ուրբաթ ամերիկյան զինուժը հրթիռային հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի տարածքին, ինչի հետեւանքով սպանվել էր իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Դրանից հետո աննախադեպ սրվել էին ԱՄՆ-Իրան հարաբերությունները:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

 

Back to top button
Close