Նորություններ

ԱՄՆ-ն այժմ ավելի մոտ է Իրանի հետ պատերազմին, քան վերջին 40 տարիներին. Լեոն Պանետա

ԱՄՆ-ը այժմ ավելի մոտ է Իրանի հետ պատերազմին, քան վերջին 40 տարիներին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան՝ անդրադառնալով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։

CNN-ին տված հարցազրույցում Պանետան Սոլեյմանիին անվանել է «վատ դերասան», որի մահը «պետք չէ ողբալ», ապա բացատրել, թե ինչու Օբամայի օրոք գեներալի անունը չկար թիրախների այն ցուցակում, որտեղ ընդգրկված էր «Ալ Քաիդա»-ի ղեկավար Ուսամա Բեն Լադենը։

«Պատճառն այն է, որ նա գեներալ էր Իրանում, և Իրանի ղեկավարության ու մյուս գեներալների հետ ներգրավված էր այն ծրագրերում, որ իրականացնում էր Իրանը: Այդ պատճառով բարդ էր ընտրել և մահապատժի ենթարկել մի գեներալի, երբ գործ ունեք ամբողջ երկրի հետ, որը սպառնում է ԱՄՆ-ին։

Սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանար Միացյալ Նահանգները՝ սպառնալիքը Իրանի կողմից է, ոչ թե մեկ կոնկրետ մարդու»,- ասել է Պանետան։

Back to top button