Նորություններ

Արմավիրում 74-ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 95-ամյա մորը. Փաստինֆո

Արմավիրի մարզի 74-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար ծեծի է ենթարկել իր հետ բնակվող 95-ամյա մորը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 95-ամյա կինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, մասնվորապես՝ արյունազեղումներ աջ ակնակապճի կողմնային անկյան շրջանում վերին և ստորին կոպերիընդգրկմամբ, աջ ակնագնդի ենթաշաղկապենային տարածությունում, աջ բազկի, աջ արմնկահոդի և աջ նախաբազկի շրջաններում, ինչպես նաև քերծվածքներ ձախ նախաբազկի և աջ արմնկահոդի շրջաններում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում կնոջ 74-ամյա որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը:

Նշենք, որ տղամարդն ազատության մեջ է.նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button