Նորություններ

Ղուկասավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 4-ին, ժամը 19:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 19:12-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:43-ին, մարվել՝ 20:20-ին:

Ամբողջությամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 140 քմ:

Back to top button