ՆորություններՍպորտ

Լա լիգա․ Ռեալը հաղթանակով սկսեց 2020 թվականը

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

2020 թվականի առաջին հանդիպումը հեշտ չստացվեց «արքայական» ակումբի համար։ Առաջին կեսի վերջնամասում՝ 34-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Ռաֆայել Վարանը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Ռաֆայել Վարանը դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Լուկա Մոդրիչը։ «Ռեալը» հաղթեց 3-0 հաշվով։

Այս արդյունքից հետո «Ռեալը» վաստակած միավորների քանակը հասցնում է 40-ի ու գլխավորում Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

armsport.am

Back to top button