«Հին հայկական իմաստություն հեղափոխության մասին». Ս. Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ «Հին հայկական իմաստություն հեղափոխության մասին» վերտառությամբ.
«Մի փոքրիկ ծիտիկ տաք երկրներ չվելիս սառչում է և ուժասպառ ընկնում դաշտի մեջ: Այդ պահին նրա մոտով մի կով է անցնում և թեթևանում է նրա վրա:
Ծիտիկը զգում է, որ ուժերը վերականգնվում են, թրիքի տաքությունից իրեն երջանիկ է զգում և ուրախությունից սկսում է դայլայլել:
Մոտակայքում քնած կատուն լսում է ծիտիկի երգը և նրան ազատելով թրիքի կույտից, ուտում է:
Հին իմաստությունը մեզ սովորեցնում է.
1.եթե ձեզ վրա որևէ մեկը թեթևանում է, դա դեռ չի նշանակում, որ նա ձեր թշնամին է,
2.եթե մեկը ձեզ հանում է թրիքից, դա դեռ չի նշանակում, որ ձեզ բարի կամեցող է,
3.երբ ձեզ լավ եք զգում, ավելորդ ձայներով ձեզ վրա ուշադրություն մի հրավիրեք»: