ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Ալյոնայի շքեղ վարսերի երկարությունը 1,8 մետր է, ավելին, քան նրա հասակը
Շատերն են երազում երկար մազեր ունենալու մասին, սակայն դրա համար 2 պայման կա՝ համբերություն ու խնամքի համար ժամանակ եւ երկար վարսերի պահպանման համար անհրաժեշտ գենետիկ առանձնահատկություններ:
Օդեսայի 34-ամյա բնակչուհի Ալյոնա Կրավչենկոյի բախտը բերել է ե՛ւ համբերության, ե՛ւ գեների առումով: Նրա շքեղ վարսերի երկարությունը 1,8 մետր է: Ալյոնան մոր խորհրդով մազերը չի կտրում 5 տարեկանից:
«Մայրս մանկուց իմ մեջ սեր է սերմանել երկար մազերի հանդեպ»,-նշում է Ալյոնան: Նա չի հրաժարվում իր հարստությունից, որն ավելին է, քան կնոջ հասակը:
Նման սանրվածքի համար շատ ժամանակ եւ խնամքի հատուկ միջոցներ են անհրաժեշտ, սակայն Ալյոնան չի դժգոհում եւ հաճույքով խնամում է իր սիրելի գիսակը:
Աղբյուր՝ lifter.com.ua