Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Թրամփը գոլֆ է խաղացել Սուլեյմանիին չեզոքացնելու գործողության ժամանակ. հրահանգն ավելի վաղ է տրված եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս 2 ամիս առաջ կարող էր հրահանգել զինվորականներին՝ չեզոքացնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, գրում է Politico-ն:

Հրատարակչության տվյալներով՝ իրանցի զորահրամանատարի դեմ հատուկ գործողության օրվա առավոտյան Թրամփը խաղացել է գոլֆ-ակումբում: Նա կեսօրին վերադարձել է Մար-ա-Լագոյի իր նստավայր: Մեկ շաբաթ շարունակ Ֆլորիդայի նստավայր են ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսփերը,  ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլլին, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ Բրայենը եւ Սպիտակ տան օրենսդրական հարցերով ծառայության տնօրեն Էրիկ Ուելանդը:

Ինչպես նշում է պարբերականը, վերջին 2 ամսում նախագահը Պենտագոնին Իրաքում ազատ գործելու հնարավորություն է ընձեռել՝ այդ թվում Սուլեյմանիին առաջին իսկ հնարավորության դեպքում չեզոքացնելու:

«Մենք այդ թույլտվությունն ունեինք մինչ հարված հասցնելը», -ասել է ռազմական գերատեսչության աշխատակիցներից մեկը: Միեւնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե երբ են ստացել այդ հրահանգը:

Աղբյուրը նշել է նաեւ, որ գնդակն այժմ Թեհրանի դաշտում է, եւ իրենք սպասում են, թե ինչ պատասխան է տալու Իրանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Պենտագոնը հայտարարել էր Ղասեմ Սուլեյմանիին հրթիռային հարվածով չեզոքացնելու գործողության մասին: Նշվում էր, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով:

Պաշտոնական Թեհրանը հանդես է եկել պատասխան գործողություն ձեռնարկելու պատրաստակամության մասին հայտարարությամբ:

 

Աղբյուր՝ Politico

Back to top button
Close