Վրեժի լուծումն արժանապատվության խնդիր է Իրանի համար. ԱՀ ԱԽ քարտուղար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը.
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը եւ ահաբեկչության դեմ տարվող պայքարին:
Սուլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին, հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:
Ցավակցում եմ հարեւան Իրանի ժողովրդին եւ գեներալի հարազատներին…»։