ՆորություններՔո ձայնը

Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է. Հայաստանի իշխանությունները շատ զգույշ պետք է լինեն

Պատմաբան Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է:

ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) “Ղոդս” ռազմական ստորաբաժանման լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում:

Իրանի առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ Իրանը դաժան վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:

ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ Սոլեյմանիի ոչնչացման հրամանը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր Twitter-յան էջում գրառում է կատարել, թե իբր իրաքցիները ուրախացել են Սոլեյմանիի սպանության կապակցությամբ և պարում են փողոցներում:
Իրավիճակի կտրուկ լարումից ամենաշատն անհանգսատցած են Իսրայելում…Jerusalem Post-ի տեղեկություններով Սոլեյմանիի սպանության տեղեկությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը արտակարգ խոհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է նաև երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին: Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, ըստ տեղեկությունների, կկրճատի իր այցը Աթենք և հնարավորինս արագ կվերադառնա Թել Ավիվ:
Ըստ ԶԼՄ-ների՝ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի:

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում, որի հետևանքներն այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել…

Սպասենք իրադարձությունների զարգացմանը: Հայաստանի իշխանությունները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարությունների և գործողությունների մեջ, ինչպես նաև պատրաստ լինեն ամեն տեսակ ֆորս-մաժորային իրավիճակներին դիմակայելուն»:

Back to top button
Close