ՆորություններՍպորտ

Միլանը ներկայացրեց Իբրահիմովիչին

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պաշտոնապես դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ: Ակումբն այսօր՝ հունվարի 2-ին, ներկայացրել է ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիսի 30-ը՝ 3.5 մլն եվրոյով:

«Միլանում» Իբրահիմովիչը հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք՝ Զլատանն այս ձմեռ է վերադարձել «Միլան»: Ավելի վաղ նա իտալական թիմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:

2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի նոյեմբեր Իբրահիմովիչը հանդես է եկել «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում: MLS-ի ավարտված մրցաշրջանում շվեդ հարձակվողը 31 խաղում դարձել է 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am

Back to top button
Close