Հերթական՝ շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները իիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։ Երեխաներն էլ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ։
Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը և այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոն և Մուրացանի մանկական հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խմբերը։
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
***
Թունավորվածներն են՝ 4-ամյա Լիլիթ Երոյանը, 13-ամյա Շողեր Երոյանը, 17-ամյա Մանուկ Երոյանը, 34-ամյա Ալլա Թադևոսյանը, 37-ամյա Արթուր Երոյանը, 70-ամյա Շողիկ Զաքարյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: