Նորություններ

Հրդեհ Աբովյան քաղաքում. տուժածներ չկան

«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում, ինչի հետևանքով բնակարանում ստեղծվել է ծխապատ գոտի:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ:

Back to top button
Close