ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի ամուսնությունը չեն գրանցել. նրանք նեղսրտել են, բայց պաշտոնապես դարձել են ամուսիններ

ՌԴ Պետերգոֆ քաղաքի ամուսնության պետական գրանցման բաժնի աշխատակիցների կարծիքով՝ նման զույգի համար անգամ դեկտեմբերի 31-ին ընդունված չէ ամուսնության գրանցումը: Նորապսակները նեղսրտել են:

Սիրահարներն իրենց հարսանիքի օր էին ընտրել Ամանորի նախօրեն եւ որոշել էին ԶԱԳՍ-ում ամուսնությունը գրանցել կեսօրին՝ Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի հանդերձանքով:  Սակայն Պետերգոֆի № 4 ամուսնության պալատում Սվետլանային եւ Սերգեյին հիասթափություն էր սպասվում. նրանց կերպարներն անհամապատասխան են համարվել արտաքին տեսքի համար սահմանված պահանջներին:

Զույգը հրաժարվել է հանդիսավոր արարողությունից՝ առաջարկելով իրենց ամուսնությունը գրանցել աշխատանքային սենյակներից մեկում՝ առանց լուսանկարչի ներկայության: Նրանք պաշտոնապես դարձել են ամուսիններ, սակայն տրամադրությունն այլեւս այն չէր:

Հիասթափված զույգը պաշտոնական նամակով մերժում է ստացել, սակայն Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի կերպարների անհամապատասխանության վերաբերյալ հստակեցում չի ներկայացվել:

Իսկ ահա Տուլայում հակառակ տեսակետն ունեն: Այնտեղ հեքիաթային հերոսի կերպարը համապատասխանում է ամուսնության գրանցման հանդիսավոր արարողության պահանջներին: Տուլայում 14 զույգ գրանցվել է նման հանդերձանքով, իսկ ԶԱԳՍ-ի աշխատակցուհին Ձմեռ Պապի թոռնուհու հագուստով է եղել:

Աղբյուր՝ Fishki.net

Back to top button
Close