ՄիջազգայինՆորություններ

Հրապարակվել է Կեմերովոյի կալանավայրում բանտարկյալներին ծեծի ենթարկելու տեսանյութը

Gulagu.net իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Կեմերովոյի շրջանի Անժերո-Սուջենսկ քաղաքի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից բանտարկյալներին ծեծի ենթարկելու տեսանյութը: Gulagu.net-ի հիմնադիր Վլադիմիր Օսեչկինը հայտնել է, որ տեսանյութն իրենց են ուղարկել «թեժ գծով»:

Կադրերում երեւում է, թե ինչպես մեկուսարանի 9 աշխատակից №17 խցից ծեծելով դուրս են բերում 6 կալանավորի, այնուհետ սենյակում խուզարկություն իրականացնում:

Տեսանյութում երեւում է, որ խուցը գտնվում է սարսափելի վիճակում, ինչը չի համապատասխանում բանտարկյալների պահման նորմերին:

Օսեչկինը դիմում է ներկայացրել քննչական կոմիտե եւ դատախազություն՝ կալանավորներին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը պարզելու պահանջով:

Աղբյուր՝ svoboda.org

Back to top button
Close