Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վճռաբեկ դատարան կդիմի հունվարի 8 -ին. Փաստինֆո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վճռաբեկ բողոք կներկայացնի հունվարի 8-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սաակովայից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։

Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։ Եւ այն վերմակագրվեց դատավոր Լուսինե Աբգարյանին։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close