ՄիջազգայինՆորություններ

Ուխտավոր կնոջ ձեռքին հարվածելու համար Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել

Վատիկանում ուխտավոր կինը ցանկացել է դիմել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապին եւ բռնել էր նրա ձեռքը: Վերջինս կտրուկ էր արձագանքել  եւ հարվածել էր կնոջ ձեռքին, որպեսզի ազատվի նրանից:

Պապն իր արարքը բացատրել է նրանով, որ կորցրել է համբերությունը եւ դատապարտել է կանանց նկատմամբ բռնությունը:

83-ամյա պոնտիֆիկոսի հետ տեղի ունեցած միջադեպն արձանագրվել էր դեկտեմբերի 31-ին: Տեսանյութը տարածվել է սոցցանցերում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Սուրբ Պետրոսի տաճարի մոտ մի կին քաշում  Հռոմի պապի ձեռքից: Միջադեպին միջամտում է Ֆրանցիսկոս պապի թիկնապահը:

 

Աղբյուր՝ dw.com

Back to top button
Close