ՆորություններՍպորտ

ԱՊԼ․ Ման․ Սիթին դժվարությամբ հաղթեց Էվերթոնին, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունել էր «Էվերթոնին»։

2020 թվականի առաջին խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը դժվարությամբ հաղթեց մրցակցին։ Խաղի հաշիվը բացվեց 51-րդ րոպեին։ «Քաղաքայիններին» առաջ մղեց Գաբրիել Ժեզուսը։ 7 րոպե անց Ժեզուսը դուբլ գրանցեց։

71-րդ րոպեին Ռիչարլիսոնը կրճատեց հաշվի տարբերությունը։ Անչելոտիի սաները ավելին անել չկարողացան։ Գրանցվեց 2-1 հաշիվը։

Զուգահեռաբար ևս երկու հանդիպում էր ընթանում։ «Վեսթ Հեմը» Դևիդ Մոյեսի նշանակումից հետո առաջին խաղում 4-0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ «Նորվիչ» – «Քրիսթալ Փելաս» խաղում գրանցվեց 1-1 հաշիվը։

armsport.am

Back to top button
Close