ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ծննդատուն, որտեղից արդեն 50 տարի նորածիններին տուն են ուղարկում գուլպաների մեջ բարուրած

Շատ ընտանիքներ ունեն Սուրբ Ծննդյան տոների իրենց ավանդույթները, որոնք խնամքով պահպանում են եւ հպարտանում դրանցով: Այդ յուրահատուկ տոնը սիրում են ամբողջ աշխարհում. զարդարված տոնածառը, մոմերը, տոնական ընթրիքն ու ամանորյա նվերները հեքիաթային միջավայր եւ տրամադրություն են ստեղծում:
Ամանորյա կարմիր գուլպան վաղուց է դարձել տոների մի մասնիկը, սակայն ամերիկյան Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի մանկական հիվանդանոցում այն հետաքրքիր կերպով են օգտագործում: Արդեն կես դար ծննդատնից նորածիններին տուն են ուղարկում ոչ թե դուրսգրման ծրարներով, այլ կարմիր տոնական գուլպաներում բարուրած:

Այդ գեղեցիկ ավանդույթը մտահղացել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը: Կամավորների խումբը հատուկ այդ նպատակի համար մեծ գուլպաներ է կարում: Ավանդույթն օրինակ է դարձել մյուս մանկական հիվանդանոցների համար:
Նման նվերը ծնողները հիշում են ամբողջ կյանքի ընթացքում, շատերը գուլպաները պահում են երկար տարիներ՝ դրանց մեջ ամեն տարի տեղադրելով ամանորյա նվերներ իրենց երեխաների համար:

Աղբյուր՝ travelask.ru

Back to top button
Close