Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ 38-ամյա պայմանագրային զինծառայողը հրազենային վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես հայտնում է shamshyan.com—ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ Օհանյանն է։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը, վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս, Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել է ոտքին և ստացել նշված վնասվածքները։
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան և այն տեղափոխել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարաք։
Փաստի առթիվ Ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այն փոխանցվելու է Ոստիկանության Տավուշի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Կ․ Օհանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: