Նորություններ

Յուրաքանչյուր տիկնիկ ունի իր բնավորությունը

Ստեղծագործ մտքի թռիչք, եռանդի ներդրում, մարդկային մասնիկի փոխանցում, բնավորության կերտում և գույների ձուլում. ահա այսպես էլ ստեղծվում են փոքրիկ մարդուկները, հեքիաթի հերոսներն ու թզուկները: Սիրելի զբաղմունք, որը վերածվում է բիզնեսի և կյանք է տալիս չխոսող, բայց ամեն ինչ հասկացող, լսող և հոգու ընկերոջ դեր կատարող տիկնիկներին:

Ահա այս հեքիաթում էլ ապրում ու ստեղծագործում է տիկնիկագործ տիկին Մարոն: Նրա հիմնական զբաղմունքը նոր հերոսներ ստեղծելն է և մարդկանց զարմացնելը խատուտիկի նման բազմագույն էակներով: Տիկնիկագործի խոսքերով՝ յուրաքանչյուր տիկնիկ ունի իր պատմությունն ու պահանջները, և եթե շեղվում ես այդ կանոնից, ստանում ես լրիվ այլ արդյունք:

Այս հեքիաթային էակները որոշել են իրենցով լցնել տիկին Մարինեի տոնական օրերը և տոնածառին տալ նոր գույներ ու տրամադրություն: Այս տարվա տոնածառի պատվավոր տեղը զբաղեցրել է բարի առնետը, որը խոստանում է տարին լցնել սիրով և ջերմությամբ:

Back to top button