Նորություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Back to top button
Close